News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու որոշման դեմ:

«Պետք չէ ինստիտուտի տարածքում կառուցել բնակելի շենք, հետո էլ վերացնել ինստիտուտը եւ կկառուցեն տարբեր բնակելի շենքեր:

Մենք այդ ինստիտուտում թանկարշեք սարքեր ունենք, դրանք զգայունություն ունեն, որոնց համար վտանգավոր է ցանկացած շինարարական աշխատանք: Ջրավազանի տարածքում ուզում են բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցել»,-ասաց ակցիայի մասնակիցներից Սյուզաննա Թոսունյանը:

Ակցիայի մեկ այլ մասնակից մանրամասնեց, թե ինչն է խնդիրը: Նրա խոսքով, դեռեւս 2017-ին անօրինական կերպով օտարվել է ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանի տարածքը. «Այդ ժամանակվանից սկսած 10-15 տեր է փոխվում, որոնք ուզում են բնակելի շենք կառուցել: Այսօրվա մեր ակցիայի իմաստն այն է, որ բազմակողմանի չի քննվել, թե ինչ ռիսկերի է ենթարկվելու ինստիտուտը նման որոշումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել