News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատավորի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել  24.05.2021թ. թիվ ԲԴԽ-33-Ո-56 որոշումը՝ Լիլիթ Գաբրիելյանին դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ հուլիսի 28–ին։

Նշենք, որ մայիսի 24–ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ, դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

Տպել
Ամենաշատ