News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Արագածոտնի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:

Կառավարությունը որոշեց ապահովել նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել առաջարկ՝ Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում կառուցել լեռնադահուկային համալիր, որը կներառի նաեւ ժամանցի, զվարճանքի վայրեր:

Ծրագիրը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն և ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվեն նաև դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:

Վահան Քերոբյանը նշեց, որ ըստ այս ծրագրի պլանավորվում է ներդրում անել ամենաքիչը 30 մլրդ դրամ, որից 15-ը կանի հենց այդ ընկերությունը, եւս 15 մլրդ կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից: Ծրագրի իրկանացման շրջանում, որը կտեւի 2 տարի, կստեղծվի մոտ 250 աշխատատեղ, իսկ ծրագրի մեկնարկից հետո, 1500 մշտական աշխատատեղ: «Այս համալիրը նպատակ ունի սպասարկել տարեկան 500 հազար տուրստի: Նախադրյալներն այնպիսին են, որ կարողանալու է մրցակցել այլ հայկական լեռնադահուկային վայրերի հետ, այլ նաեւ ռեգիոնալ առումով մրցունակ լինի եւ լրացուցիչ տուրիստական հոսքեր ներգրավի Վրաստանից, Ռուսաստանի եւ Եվրոպայից: Այս ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 0,2 տոկոսով: Սա լինելու է կայուն տնտեսական աճ»,-ասաց նա:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ այս ներդրումային ծրագիրը ենթադրում է, որ այդ վայրում պետք է լինի նաեւ կազինո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն դեմ է ճամփորդելիս պատվաստման անձնագրերի անհրաժեշտության պայմանին
«Մենք չենք ցանկանում, որ պատվաստման անձնագիրն օգտագործվի որպես ճանապարհորդելու պայման...
Եգիպտոսում երկու նոր զբոսաշրջային քաղաքների բացում են նախատեսում
«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նախատեսում ենք երկու բոլորովին նոր զբոսաշրջային քաղաքների բացում...
Նշվել են առանց սթրեսի ճամփորդելու միջոցները
Փորձագետների խորհուրդները կարող են օգնել զբոսաշրջիկներին ճամփորդել առանց ավելորդ սթրեսի...
Թաիլանդը ծրագրում է հոկտեմբերին զբոսաշրջիկների համար բացել Բանգկոկը եւ այլ հիմնական ուղղությունները
Բանգկոկը, Հուա Հին, Պատայան եւ Չիանգ Մայը ներառվել են այն վայրերի ցանկում, ուր կարող են այցելել ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդները, որոնք որոշակի չափանիշներով մի շարք թեստավորումներ կանցնեն...
Կանադան բացել է սահմանը COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստված արտասահմանցիների համար
Տվյալ միջոցները չեն վերաբերվում Հնդկաստանից եւ Մարոկկոյից ուղեւորներին։
Վենետիկը խստացնում է զբոսաշրջիկների համար այցելությունների կանոնները
Օգտագործելով անվտանգության 468 տեսախցիկներ, օպտիկական հաղորդիչներ եւ բջջային հեռախոսների հետեւման համակարգեր՝ նրանք կարող են տարբերակել տեղացիներին այցելուներից, իտալացիներին՝ արտասահմանցիներից․․․
Ամենաշատ