News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

38-ամյա տղամարդը, ով 22 տարի անցկացրել է տարրական դպրոցում, ավարտել է համալսարանը եւ բարձրագույն կրթության աստիճան է ստացել, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Nation.africa-ն:

Ուսման ընթացքում Մեթյու Աոլ Նյամլորը հաճախել է հինգ տարբեր տարրական դպրոց եւ 9 անգամ հաջողությամբ հանձնել է ավագ դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ քննությունները: Խնդիրը ոչ թե վատ սովորելն էր, այլ՝ ավագ դպրոցի համար վճարը: Նա միջոցներ չուներ, ուստի քննություններից հետո վերադառնում էր առաջին դասարան եւ նորից սկսում ուսումը:

2004 թվականին միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը խղճաց Նյամլորին եւ թույլ տվեց, որպեսզի նա ավելի ուշ վճարի ուսման վարձը: Քանի որ նա այդպես էլ չկարողացավ գումար գտնել, 2006 թվականին նրան դուրս թողեցին չվճարելու համար: Մեկ տարի անց Նյամլորը հուսահատվեց եւ մեկնեց Նայրոբի՝ աշխատանք փնտրելու, բայց հետո որոշեց վերադառնալ եւ կրկին գրանցվել տարրական դպրոցում: 2011-ին նրա համառությունը պարգեւատրվեց ուսման համար կրթաթոշակով:

Դպրոցն ավարտելուց հետո Նյամլորը կրթությունը շարունակեց համալսարանում: Հուլիսի 23 -ին նա ստացավ  հանրային քաղաքականության եւ կառավարման բակալավրի կոչում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ