News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում ՄԱԿ առաքելության համալիրի դեմ, ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ֆարհան Հաքի հայտարարությունում։

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է հարձակումը Աֆղանստանի Հերաթում Միավորված Ազգերի Կազմակերպության համալիրի դեմ, որի հետեւանքով սպանվել է աֆղանական անվտանգության ուժերի թիկնապահը, վիրավորվել են այլ սպաներ։ Նա ցավակցություն է հայտնում զոհվածի ընտանիքին եւ շուտափույթ ապաքինում ցանկանում տուժածներին։

Գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ հարձակումները ՄԱԿ շենքերի եւ անձնակազմի դեմ արգելված են միջազգային իրավունքով եւ կարող են ռազմական հանցագործություն համարվել։

Գլխավոր քարտուղարը կրկին հայտարարում է Միավորված Ազգերի Կազմակերպության հավատարմությունը Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու գործին՝ խաղաղության եւ կայունության հասնելու նրանց ջանքերում»,- ասվում է հայտարարությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ