News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք ունենք հիվանդների մեծ հոսք, և հիվանդները պիտի վստահ լինեն, որ դիմում են մարդկանց, որոնք լավագույն միջազգային մակարդակով կարող են լուծել իրենց խնդիրները։ Այս մասին այսօր` հուլիսի 31-ին,  «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սամվել Դանիելյանը ասաց մամուլի ասուլիսի ժամանակ, որի նպատակը կենտրոնի հետ կապված Դատախազության հարուցած քրեական գործի շուրջ բացատրություններ տալն էլ։

«Այն լուրերը, որ երեկ շրջանառվեցին, աղերս չունեն իրականության հետ, այն գումարները, որոնց մասին խոսվում է կետ առ կետ ունեն իրենց պատասխանները»,-նշեց Սամվել Դանիելյանը։

Նա հավելեց, որ վերջին 3 տարում բնական է՝ կան որոշ բացթողումներ, սակայն երեկ հնչած թվերը որևէ կապ չունեն իրենց աշխատակիցների հետ։

«Ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն՝ գոնե վերջին 3 տարվա ընթացքում, ես եմ դրա գարանտը: Սա կուզեմ, որ հրապարակվի, որպեսզի մենք կարողանանք հանգիստ քնել»,-նշեց կենտրենի տնօրենը։

Դանիելյանը նշեց, որ սրանով արատավորում են իրենց կենտրոնի անունը․ «Մենք պահելու ոչինչ չունենք, թափանցիկ ենք աշխատում»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ