News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Facebook-ը հայտարարել է իր առաջին խելացի ակնոցների մասին, որոնք շուտով կներկայացվեն Ray-Ban ապրանքանիշով: Ընկերությունը չի բացահայտել սարքի հնարավորությունները, սակայն բացատրել է, որ այն դիսփլեյ կամ ընդլայնված իրականություն չի ունենա, հայտնում է HighTech+-ը:

«Այդ ակնոցները կպահպանեն իրենց ճանաչելի ֆորմ-ֆակտորը եւ թույլ կտան ձեզ հիանալի բաներ անել,- ասել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:- Ուրախ եմ դրանք փոխանցել մարդկանց ձեռքը եւ շարունակել ճանապարհը դեպի ընդլայնված իրականության ակնոցներ»:

Facebook-ն իր ակնոցների մասին լուրերը սկսել էր տարածել դեռ 2019-ի ամռանը, այնուհետեւ դրանց հեռախոսն ամբողջությամբ փոխարինելու ունակություն վերագրվեց. դրանց օգնությամբ դուք կարող եք զանգահարել, տեղեկատվություն դիտել եւ նույնիսկ հեռարձակել: Անցյալ տարի Հյու Բարրան, լինելով Facebook Reality Labs-ի փոխնախագահ, հաստատել էր, որ սմարթֆոն-ակնոցները կհայտնվեն 2021 թվականին, բայց դրանից հետո նոր տեղեկություններ չէի եղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ