News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

17 մարդ է տուժել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողի Դորսթեն քաղաքի մերձակայքում, հաղորդում է DPA գործակալությունը:

Մյունսթեր քաղաքի ոստիկանության տվյալներով՝ մայրուղով ընթացող ավտոմեքենայի անիվն է պայթել, ինչի պատճառով այն դուրս է եկել հանդիպակաց ուղղությամբ եւ հարվածել արգելապատնեշին, որից հետո ավտոմեքենան հայտնվել է մայրուղու աջ կողմում, որտեղ բախվել է մեկ այլ մեքենային: ՃՏՊ-ի հետեւանքով ութ մարդ է տուժել:

Ավելի ուշ եւս մեկ ավտոպատահար է տեղի ունեցել, երբ ավտոմեքենայի վարորդը, փորձելով շրջանցել նախորդ վթարի հետեւանքով ձեւավորված խցանումը, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող այլ մեքենայի, ինչից հետո շրջվել է: Երկրորդ վթարի հետեւանքով վնասվածք է ստացել ինը մարդ:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ