News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կսկսեն թղթե պետհամարանիշներ թողարկել մետաղական համարների սղության պատճառով: Թիթեղների պակասի մասին աուդիտորները հայտնել են Վաշինգտոնի Թարսթոն շրջանում: Մոտ ապագայում խնդիրը չի լուծվի, եւ ավտոմեքենաների սեփականատերերին կտրվեն ժամանակավոր համարանիշներ՝ 60 օր վավերականության ժամկետով: Առայժմ պետությունը կանգնած է մարդատար ավտոմեքենաների համարանիշների բացակայության առջեւ, իսկ կցանքների եւ մոտոցիկլետների գրանցումն ընթանում է բնականոն հունով, հայտնում է Motor-ը:

Պաշտոնյաները մետաղական պետհամարանիշների պակասը կապում են կորոնավիրուսային համավարակի հետ. սահմանափակող միջոցառումների պատճառով դրանց արտադրությունը դանդաղել է, եւ իշխանությունները չեն հասցրել համարանիշների դրոշմման գրանցում կատարել:

Կողմնակի ընկերությունները կսկսեն համարանիշների արտադրությունն օգոստոսին, սակայն Վաշինգտոնում չեն կանխատեսում, թե երբ կհաղթահարվի համարանիշների դեֆիցիտը: Խնդիրն այն է, որ տարանցիկ թղթե համարները, որոնք ժամանակավորապես կթողարկվեն մետաղականների փոխարեն, գործում են ընդամենը 60 օր, այսինքն՝ ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված կլինեն նորից ժամանակ կորցնել վերագրանցման համար:

ԱՄՆ-ի իշխանությունները որոշեցին հեշտացնել կյանքը նոր ավտոմեքենաներ գնողների համար. մետաղական համարանիշների պաշարները տրվել են ավտոսալոններին, ուստի նախնական գրանցման ժամանակ թղթե համարանիշներ կաշխատեն չտրամադրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ