News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի /զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասով և 235-րդ հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ