News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Երբ իրենց կուսակցության ղեկավարը նորից գա ԱԺ ու մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ արտահերթ խոսքի իրավունքից և կասեմ այն, ինչ պետք է ասեմ։ Ես ոչ ծառայողական մեքենայի կարիք ունեմ, որովհետև դրանից լավն ունեմ, ոչ հարմարավետ սենյակի, ոչ էլ ինձ համար հարմարավետ է վերևում նստելը։ Բայց վստահ եղեք, որ այդ լծակը ծառայելու է մեր օրակարգին»,- ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իր առաջադրման պատճառներից մեկն այն էր, որ կային տեղեկություններ, որ իշխանությունը դեմ է իր առաջադրմանը։

«Սա շատ պարզ հայտարարում եմ։ Որևէ բանակցություն իշխանության հետ չկա։ Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր, իսկ այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Մենք չենք կարող հաշտ և համերաշխ լինել այս իշխանության հետ»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ փաստ է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության պրոցեսը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով․ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կքննարկենք և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ ու եզրակացությամբ»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանությունն իրենից փորձել է ստանալ թալանչու կերպար, ինչը չի ստացվել։

«Ես երբևէ պետական որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ երեք-չորս ամիսը, երբ իրենց իշխանության օրոք եղել եմ Գեղարքունիքի մարզպետ։ Իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով, օրենքի շրջանակում դա շարունակելու է, որովհետև մեր ընտանիքի ապրելու միջոցը եղել է դա։ Ես, բնականաբար, բիզնեսով չեմ զբաղվելու»- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ իշխանությունն ակնարկում է այն մասին, որ թշնամի պետությունը կարող է ընդդիմության միջոցով վնասել իշխանությանը դրա համար էլ ուժեղացնում անվտանգության միջոցառումները, Սաղաթելյանն արձագանքեց․ «Թշնամու ձեռքին գործիք այսօրվա իշխանությունն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարեւանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. ԱՀ նախագահ
Արցախի նախագահը շեշտել է, որ հայ ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջեւ է հայտնվել, քանի որ «Արցախին միայնակ թողնելը...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ վարչապետ
Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցն, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավորումն է...
44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան ագրեսիան ցեղասպանական մտադրությունների նշաններ են. ՄԻՊ ուղերձը
Այդ նշաններն ավելի պարզ են դառնում ադրբեջանական հանրային խոսույթի ու տրամադրությունների ուսումնասիրության փաստերով…
Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի միայն մեկ կետի շուրջ. Արմեն Գրիգորյան
Նա նշեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստը երեք անգամ խմբագրվել է․․․
Հերքվում է փաստված բանը. սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Արմեն Գրիգորյանը` ի պատասխան Հաջիևի հերքման
Գրիգորյանը նշեց նաև, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագիր կնքել...
Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր երկրների առաջարկել է դատապարտել Ադրբեջանի գործողությունները որակել որպես ցեղասպանություն
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված...
Ամենաշատ