News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացի այդ, վարչապետն առաջարկել է 6 նախարար նշանակել։

Ըստ այդմ, առաջարկվել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին,Արտակարգ իրավիճակների նախարար նշանակել Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարար նշանակել Վահրամ Դումանյանին, Էկոնոմիկայի նախարար նշանակել Վահան Քերոբյանին, Ֆինանսների նախարար նշանակել Տիգրան Խաչատրյանին եւ արդարադատության նախարար նշանակել Կարեն Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ վերջինս ժամանակին զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ