News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկական Յութամսարա գյուղի (Մահարաշթրա նահանգ) ընտանիքը վերադարձավ ուղեւորությունից եւ իր տանը 22 մահացու թունավոր կոբրա հայտնաբերեց, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով News Track պարբերականին։

Մանգեշ ազգանունով տղամարդը ընտանիքի հետ մի քանի օրով ուղեւորության էր մեկնել։ Վերադառնալով՝ նրանք մուտքի մոտ օձի կաշի գտան։ Սկզբում Մանգեշը դրան ուշադրություն չդարձրեց, քանի որ զբաղված էր գործերով։

Երեկոյան հնդիկը պատրաստվում էր պառկել քնելու եւ հանկարծ իր սենյակում կոբրա տեսավ։ Վախից Մանգեշը կորցրեց գիտակցությունը։ Ուշքի գալով՝ նա ընտանիքը դուրս բերեց տնից եւ կանչեց օձորս Սարփամիթր Բհուշան Սանկեին։

Սանկեն դեպքի վայր եկավ եւ բռնեց  սողունին։ Դրանից հետո Մանգեշը հանգստացավ, բայց հաջորդ առավոտյան եւս երկու օձի ձագ տեսավ, որոնք դուրս սողացին խոհանոցի լվացարանից։

Հնդիկը նորից կանչեց օձորսին։ Այս անգամ Սանկեն խուզարկեց ամբողջ տունը եւ որսաց կոբրայի 22 ձագ։ Նա սողուններին բաց թողեց անտառ եւ այդ մասին տեղեկացրեց  անտառտնտեսության դեպարտամենտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ