News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան «կեղծ լուրեր» է տարածում: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը՝ մեկնաբանելով հյուսիսարեւելյան Թրակիա նահանգում փոքրամասնությունների համար 12 հիմնական դպրոց փակելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը, ինչը, ըստ Անկարայի, մահմեդականների իրավունքները երաշխավորող 1923 թվականի Լոզանի պայմանագրի դրույթների խախտում է, հաղորդում է Kathimerini-ն:

Աթենքը հայտարարել է, որ Անկարան «խեղաթյուրում է իրականությունը»՝ «չհիմնավորված հայտարարություններ» անելով եւ նման պնդումներով «կեղծ լուրեր» տարածելով:

Նշվում է, որ 12 դպրոցների աշխատանքը կասեցնելու որոշումը թելադրված էր նրանով, որ դրանք չունեն նվազագույն անհրաժեշտ թվով աշակերտներ, ինչի պատճառով եւս 24 հանրակրթական դպրոցներ են փակվում Արեւելյան Մակեդոնիայում եւ Թրակիայում:

Նախարարությունը նշել է, որ Թրակիայում մահմեդական փոքրամասնությունը կազմված է մոտ 120 000 անդամից, մինչդեռ Թուրքիայում հունական փոքրամասնությունը կրճատվել է մինչեւ 3000 մարդու`համեմատած համաձայնագրի ստորագրման ժամանակ թվաքանակի հետ: Միաժամանակ, հաջորդ ուսումնական տարում Թրակիայում կգործի փոքրամասնությունների ավելի քան 100 դպրոց, ի տարբերություն Ստամբուլի ընդամենը երեք հունական դպրոցների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ