News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ Նրա թեկանածությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել էր իշխող խմբակցությունը։ Հակոբ Արշակյանի օգտին կողմ են քվեարկել քվեարկության մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր 71 պատգամավորները։

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը նախկինում զբաղեցրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը և հրաժարական էր տվել լրագրողին հարվածելու համար։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել փոխնախագահի ընտրությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել Ազգային ժողովի նախագահի և մյուս փոխնախագահի ընտրությանը։

Հավելենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ԱԺ փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ