News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Պատվաստումները եւ նոր սահմանափակումները կարող են Իսրայելին փրկել հերթական մեկուսացումից՝ չնայած կորոնավիրուսային վարակների թվի աճին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բեննեթը, փոխանցում է AFP-ն:

«Մեր նպատակն է բաց պահել Իսրայելը, այլ ոչ թե հասնել այնպիսի իրավիճակի, երբ հիվանդանոցները ծանրաբեռնված լինեն»,- ասել է նա Երուսաղեմում պատվաստումների նոր կենտրոն կատարած շրջայցի ժամանակ:

Բեննեթի կառավարությունը հայտարարել է նոր սահմանափակումների փաթեթի մասին, ներառյալ՝ պատվաստանյութերի վկայականներ կամ թեստերի բացասական արդյունքներ պահանջելը այնպիսի վայրերում, որտեղ 100-ից պակաս մարդ է գտնվում:

Հայտարարելով նոր սահմանափակումների մասին՝ կառավարությանը կից Covid կաբինետի կոմիտեն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի խիստ վարակիչ Delta տարբերակը արագորեն տարածվում է, եւ իսրայելցիներին հորդորել է «դադարեցնել ձեռքսեղմումը, գրկախառնությունները եւ համբույրները»:

Առողջապահության նախարարությունը նաեւ ընդլայնել է այն երկրների ցանկը, որտեղից ժամանողները պետք է կարանտին անցած լինեն՝ անկախ պատվաստման կամ թեստավորման կարգավիճակից՝ ներառելով Ֆրանսիան, Իտալիան եւ ԱՄՆ-ը:

Անցած մեկուկես շաբաթվա ընթացքում Իսրայելը օրական միջինը ավելի քան 2000 նոր դեպք է գրանցել՝ ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշը:

Հունիսի սկզբին Իսրայելը հանել է սահմանափակումների մեծ մասը, սակայն դեպքերի աճից հետո անցյալ ամիս սկսել է վերականգնել որոշ մասը:

Իսրայելի 9,3 միլիոն բնակչության գրեթե 60 տոկոսը երկու պատվաստում է ստացել, հիմնականում՝ Pfizer / BioNTech պատվաստանյութով: Սակայն մոտ մեկ միլիոն իսրայելցի դեռ հրաժարվում է պատվաստվելուց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ