News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 5-ին շարունակում է իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը: Այդ պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի կունենա այսօր: Այստեղ ինտրիգն այն է, որ իշխող խմբակցությունը կարող է չընտրել Իշխան Սաղաթելյանին, իսկ ընդդիմությունն էլ որոշի, որ որեւէ այլ անձի թեկնածություն չի առաջարկում:

Նախկինում այդ հարցը կարգավորվում էր խմբակցությունների միջեւ համաձայնությամբ, սակայն այս դեպքում ընդդիմադիր խմբակցությունները չեն կոնտակտի մեջ չեն մտնում իշխող խմբակցության հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝

-              Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

-              ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին

-              Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

-              Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

-              Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ