News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել համայնքապետարանի աշխատակիցներին, հաղորդում է «Երկիր Մեդիան», որը նաեւ տեսանյյութ է հրապարակել:

Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Զոլաքարի բնակիչները դեմ են մարզպետի կողմից նշանակված համայնքապետի պաշտոնակատարին:

Մարդկանց խոսքով՝ նախկին ղեկավարը՝ Արման Ղազարյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքի անդամ է, գյուղի համար մեծ աշխատանքներ է արել, իսկ նրան փոխարինող պաշտոնակատարին իրենք չեն ընդունում:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 27-ի եւ հուլիսի 28-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել համայնքապետարանի այն աշխատակիցներին, որոնք դեմ են արտահայտվել նոր ղեկավարի նշանակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ