News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հազարավոր բնակիչներ փախուստի են դիմել անտառային հրդեհից, որը բռնկվել է Աթենքից հյուսիս։ Հարեւան Էվիա կղզում ծովափնյա պահպանությունը մասշտաբային գործողություն է իրականացրել պարեկանավակներով եւ մասնավոր նավերով՝ հարյուրավոր մարդկանց ծովով տարհանելու համար, տեղեկացնում է AP-ը։

Շարունակվող անոմալ շոգի պատճառով հրդեհը հասել է անտառներին Հունաստանի մայրաքաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս՝ էլ ավելի շատ տներ վնասելով։

Երթեւեկը Աթենքը Հունաստանի հյուսիսին միացնող երկրի գլխավոր մայրուղում կանգնեցվել է, քանի որ հրշեջները փորձել են ճանապարհն օգտագործել որպես պատնեշ՝ կրակի տարածումը կանգնեցնելու համար։

Առողջապահության մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ մի քանի հրշեջներ եւ կամավորականներ հոսպիտալացվել են այրվածքների պատճառով։

«Մենք 10 օր է անոմալ շոգի մեջ ենք, որը խոցել է մեր երկիրը, վերջին 30 տարում ինտենսիվությամբ եւ տեւողությամբ ամենաուժեղ շոգի»,- ասել է հրշեջ ծառայության բրիգադավար Արիստոտելիս Պապադոպուլոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ