
Կառավարությունն, ըստ էության, ձեւավորված է, չի նշանակված միայն ԱԳ նախարարը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես եւս մեկ անգամ ուզում եմ մեզ հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում: Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պետք է հենված լինի ՔՊ-ի նախընտրական ծրագրի, մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ եերկխոսության ընթացքում ձեւավորված նախընտրական խոստումների վրա:
Նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է եւ այս այս քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որն իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ: Մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչեւ նախընտրական քարոզարշավը, այլ նաեւ այն խոստումների կամ այն ընմբռնման վրա, որը ձեւավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման արդյունքում:
Առաջիկայում պետք է կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա եւ պետք է մի քանի քննարկումներ ունենանք: Մինչեւ օգոստոսի 23-ը ժամանակ ունենք այն ներկայացնելու ԱԺ, եւ առաջիկայում սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն»,-ասաց Փաշինյանը: