News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 5-ին տնտեսական եվ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Բ.-ի (ծնված 1990թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 4-ին համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ քարտային հաշվից, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել բուքմեյքերական ընկերության խաղային հաշվի, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է ընդհանուր 356.000 ՀՀ դրամի վնաս։

Արցախի ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը վարչություն է մուտքագրվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Ա.-ի (ծնված 1994թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 4-ին համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ապօրինի մուտք գործելու և խաղադրույքներին մասնակցելու եղանակով, բուքմեյքերական կայքի խաղային հաշվին կցված իր անվամբ քարտային հաշվից պարբերաբար գումարներ է փոխանցվել և հափշտակվել, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ գումարի վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ