News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի խմբակցությունները, մասնավոևրապես, ՔՊ-ն եւ «Հայաստան»-ը ներկայացրեցին, թե իրենք ԱԺ որ մշտական հանձնաժողովներում են նախագահներ առաջադրելու:

Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 12 է: Առաջին երկու հանձնաժողովները ընտրեց ՔՊ-ն, երրորդ հանձնաժողով ընտրելու իրավունքը «Հայաստան» խմբակցությանն էր:4-րդ եւ 5-րդ հանձնաժողովները ընտրեց կրկին ՔՊ-ն, իսկ 6-րդը՝ «Հայաստան» խմբակցությունը: 7—րդ, 8-րդ եւ 9-րդ հանձնաժողովները ընտրեց ՔՊ-ն, 10-րդը՝ «Հայաստանը» եւ վերջապես 11-րդ եւ 12-րդ հանձնաժողովները կրկին բաժին հասան ՔՊ-ին:

Ստորեւ ներկայացնում ենք, թե որ հանձնաժողովի նախագահները որ խմբակցությունն է առաջադրելու:               

«Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի նախագահներ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովներում․

Պետական, իրավական հարցերով մշտական հանձնաժողով

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Արտաքին հարաբերություններ մշտական հանձնաժողով

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

«Հայաստան»  խմբակցությունը կառաջադրի նախագահներ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովներում․

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ