News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «Գլոբալ ահաբեկչական ցուցակում» 5 ենթադրյալ գրոհայինի ավելացնելու մասին, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ցանկացած բիզնեսի արգելք:

Ցուցակում է հայտնվել Բոնոմադե Մաչուդե Օմարը՝ Մոզամբիկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղի ավագ ռազմական հրամանատարը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նրա խոսքով՝ Օմարը գլխավորում է ծայրահեղականների խումբը, ովքեր մարտին Պալմա քաղաքում Amarula հյուրանոցի վրա հարձակման ժամանակ տասնյակ մարդկանց են սպանել:

Բլինքենը նշել է, որ Օմարը պատասխանատու է Մոզամբիկում եւ Տանզանիայում հարձակումների համար:

Ցուցակում են նաեւ «Աշ Շաբաբ» եւ «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խմբավորումների առաջնորդները, որոնք սերտ կապեր ունեն «Ալ Քաիդա»-ի հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ