News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարում իր ռազմական արդյունաբերության մեջ` օտարերկրյա մատակարարներից կախվածությունը նվազեցնելու եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ազդանշան ուղարկելու համար, գրում է Business Insider-ը:

Atmaca տիպի հականավային թեւավոր հրթիռի հունիսյան փորձարկումները վերջինն էին «թուրքական պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների տպավորիչ շարքում, որը պատմականորեն ապավինել է ամերիկյան եւ եվրոպական ընկերություններին` իր զինված ուժերը համալրելու համար»:

Վերջին տարիներին Թուրքիան մեծացրել է ներդրումներն իր պաշտպանական արդյունաբերության մեջ եւ տեղական մակարդակով ամեն ինչ արտադրում է՝ զենքից եւ հրթիռներից մինչեւ տանկեր եւ ռազմանավեր՝ դարձնելով իր բանակն ավելի ինքնաբավ եւ երկիրը վերածելով զենքի առաջատար արտահանողի:

Թուրքիան իր ռազմական արդյունաբերության ամրապնդման մի քանի դրդապատճառներ ունի: Նա բախվում է Ռուսաստանի կյողմից հնարավոր սպառնալիքների, ինչպես նաեւ ներգրավված է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ բազմամյա պատերազմում: Բացի այդ, ՆԱՏՕ-ի կողմից իր ռազմական արդյունաբերության դեմ կիրառված պատժամիջոցները՝ Անկարայի կողմից ռուսական С-400 հրթիռների գնման պատճառով, «կանխել է Անկարային ծայրահեղ կարեւոր տեխնոլոգիաների կամ ամբողջ համակարգերի վաճառքը»:

Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը, Սեւ ծովում նրա հզորության աճը եւ հարեւան Սիրիայում եւ Իրաքում Իրանի ազդեցությունը դիտարկում է որպես իր անվտանգության սպառնալիք:

«Չնայած աճող սպառնալիքներին, իրեն անհրաժեշտ սարքավորումների վաճառքի հարցում Թուրքիան այլեւս չի կարող ապավինել ԱՄՆ-ին եւ Եվրոպային»,- ասվում է հոդվածում:

Թուրքիան նախկինում՝ 1970-ականներին Կիպրոսի հյուսիսում ռազմական միջամտությունից հետո բախվել էր Արեւմուտքի պատժամիջոցներին: Երբ պատժամիջոցները վերացվեցին, Թուրքիան վերջին տասնամյակների ընթացքում պատրաստվել էր նոր պատժամիջոցների՝ նվազեցնելով իր կախվածությունը ռազմական տեխնիկայի արտասահմանյան մատակարարներից: Այս պատրաստվածությունն այժմ «եկամուտ է բերում»։

Թուրքիան սկսել է գերմանական G3 գրոհային ինքնաձիգները փոխարինել հայրենական արտադրության MRT-75-երով: Նույն կերպ նա իր ամերիկյան արտադրության AH-1 հարվածային ուղղաթիռները փոխարինում է տեղական արտադրության T129 ATAK ուղղաթիռներով: Անկարան նաեւ առանց Բեռլինի օգնության արդիականացնում է իր գերմանական Leopard 2 տանկերը եւ նախատեսում է օգտագործել տեղական արտադրության Altay հիմնական մարտական տանկերը:

Իր նավատորմի համար Թուրքիան կառուցում է Ադա դասի կորվետներ եւ «Ստամբուլ» դասի ֆրեգատներ: Նրա նոր դրոշակակիրը կլինի TCG Anadolu դեսանտային նավը:

«Անօդաչու համակարգերի ոլորտում առաջատար դառնալու Թուրքիայի ջանքերը թերեւս նրա ամենատպավորիչ նախաձեռնությունն են»: Հոդվածում նշվում է թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը եւ դրա առանցքային դերը «Լեռնային Ղարաբաղում անցած տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ»:

Բացի TB2-ի իրավահաջորդ Akinci-ից, Թուրքիան մշակում է անօդաչու վերջրյա նավ, որը կարող է կրել վեց կառավարվող հրթիռ եւ« շարժական ռազմածովային ական» կրել: Նա նաեւ ռազմածովային անօդաչու թռչող սարքեր եւ անօդաչու կործանիչներ է ստեղծում իր ապագա դեսանտային նավերի համար:

Այս բոլոր նախագծերը հանգեցրել են ամբողջ աշխարհում թուրքական արտադրության սպառազինության համակարգերի պահանջարկի ավելացմանը: Արդյունքում՝ Անկարան այժմ զենք է արտահանում 28 երկիր: 2010-ականների երկրորդ կեսին նա դարձել է զենքի 13-րդ խոշորագույն արտահանողն աշխարհում եւ զենքի 6-րդ ներմուծողից դարձել է 20-րդը:

Դեռեւս զգալի թերություններ կան տեղական արտադրության համակարգերի համար ինքնուրույն տեխնոլոգիաներ մշակելու եւ ստեղծելու Թուրքիայի կարողության մեջ: Դրա օրինակներն են T129 ուղղաթիռը, որն օգտագործում է ամերիկյան շարժիչ, եւ «Ալթայ» տանկը, որն օգտագործում է գերմանական սարքավորումներ:

Այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս մնաց հինգերորդ սերնդի հարվածային F-35 կործանիչների ծրագրից, նա հույս ուներ, որ իր կողմից պլանավորված հինգերորդ սերնդի TAI TFX-ը կփոխարինի օդանավին: Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, չորրորդ սերնդի F-16 ինքնաթիռների ծառայության ժամկետը երկարացնելու նրա ծրագիրը «հուշում է, որ նա կարող է չունենալ այդ հնարավորությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ