News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հնարավոր վերադարձի մասին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, տեղեկացնում է Sky News հեռուստաալիքը։

«Ես անհանգստացած եմ այն բանից, որ չկայացած պետությունները պարարտ հող են նման մարդկանց համար։ «Ալ Քաիդան», հավանաբար, կվերադառնա»,- ասել է բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարը՝ ենթադրելով, որ Աֆղանստանը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին։

Ավելի վաղ ԱՄՆ-ը նույնպես մտահոգություն էր հայտնել այդ նույն պատճառով, քանի որ «ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրից վակուում կստեղծի, որը, հավանաբար, «Ալ Քաիդային» ու այլ ահաբեկչական խմբավորումների վերակազմակերպման հնարավորություն կընձեռի։

Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում իրավունք ունի հարվածելու Աֆղանստանում «Ալ Քաիդայի» դիրքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ