News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մինչեւ երկուշաբթի երեկոյան պետք է դուրս բերվի երկրից՝ մտավախությունների ֆոնին, որ թալիբները շուտով կարող են գրավել օդանավակայանը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելոբ բրիտանական ԶԼՄ-ները:

Դեսպան Լաուրի Բրիսթոուն եւ պաշտոնատար անձանց փոքր խումբ անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել էին Քաբուլի օդանավակայան՝ իրենց առաքելությունը շարունակելու նպատակով: Sunday Telegraph-ը հայտնել է, որ այդ պլանները վերանայվել են:

Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 600 բրիտանացի զինվոր ուղևորվում է Քաբուլ՝ օգնելու տարհանել մոտ 3 հազար բրիտանացի քաղաքացու եւ 2 հազար աֆղանացու, ովքեր աշխատում էին բրիտանական զորքերի հետ:

Հաղորդվում է, որ շաբաթ օրը օդանավակայանից մեկնել է դիվանագետներով եւ քաղաքացիական անձերով  Royal Air Force Hercules ինքնաթիռը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ