News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2020թ․ իրադարձությունները բացասաբար են ազդել նաեւ ՀՀ վարկային շուկայի վրա։ Covid – 19 կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետեւանքով մի շարք քաղաքացիներ մնացին առանց աշխատանքի և մատնվեցին հարկադիր պարապուրդի։ Փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը մնաց հայրենիքում, ինչի հետևանքով կրճատվեցին դեպի Հայաստան իրականացվող դրամական փոխանցումները։ Բնականաբար, նշված գործընթացները իրենց ազդեցությունն ունեցան նաև բանկերի հետ փոխհարաբերությունների վրա, երբ եկամուտների նվազման հետևանքով առաջացան վարկերի մարման հետ կապված բարդություններ։ Այդ գործընթացների հետեւանքով,  2020 թվականի մարտից կարճ ժամանակ անց բանկերը հայտարարեցին, որ երկարաձգում են հաճախորդների մի մասի վարկերի մարման ժամկետները։

Այնուհետև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը երկրորդ անգամ ճգնաժամային իրավիճակի առաջացման պատճառ դարձավ, և այս ամենն իր արտացոլումը գտավ բանկային համակարգի ցուցանիշներում, այդ թվում՝ երկարաձգված և ժամկետանց վարկերի վիճակագրության մեջ։ Մասնավորապես, անցած տարեվերջի դրությամբ բանկերի  տրամադրած վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 151 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14% - ով կամ 519 մլրդ դրամով։ Աճել են նաև երկարաձգված և ժամկետանց վարկերը։ 2020 թվականին արձանագրվել է նաև վերավարկավորման ծավալների աճը, որն արհեստականորեն ավելացրել է վարկային պորտֆելի մեծությունը։

2020 թվականի վերջին երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 226 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում կրկնակի աճելով (114 մլրդ դրամով)։Դրանք այն վարկերն են, որոնց մարման ժամկետները բանկերի և քաղաքացիների փոխհամաձայնությամբ, պայմանագրային կարգով հետաձգվել են նախքան վարկի մարման սկզբնական ժամկետի լրանալը։ Արդյունքում՝ տարեվերջին վարկային պորտֆելում երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը հասել է 5.45%-ի, այն դեպքում, երբ տարեսկզբին 3.08% էր։

Ավելացել են նաև ժամկետանց վարկերը, սակայն ոչ այն տեմպերով, ինչ երկարաձգված վարկերը։ Այսպես, 2020 թվականի վերջում բանկերում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 2.6 մլրդ դրամով կամ 8.5%-ով։

Բացարձակ թվով աճին զուգահեռ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 2019 թվականի վերջին գրանցված 0.85%-ից 2020 թվականի վերջում դարձել է 0.81%, ինչը նշանակում է, որ երկարաձգված վարկերի աճի ֆոնին ժամկետանց վարկերի կշիռը չի մեծացել։

 Արդեն 2021 թվականի մայիսին երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 6.11% կամ 245 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը   0.87%  է կամ 34 մլրդ դրամ։

Անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ առևտրային բանկերը, երկարաձգելով վարկերը, զրկվում են տրված գումարների և տոկոսավճարների ժամանակին և ամբողջությամբ ստանալու և շրջանառելու հնարավորությունից, քանի որ երկարաձգված և ժամկետանց վարկերը բանկերի համար չաշխատող ակտիվներ են։ Առևտրային բանկերի համար լրացուցիչ դժվարություններ առաջացնող այս իրավիճակը խոսում է նաև բնակչության եկամուտների և սոցիալ – տնտեսական ծանր իրավիճակի մասին։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ