News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կառաջարկի «լիարժեք աջակցություն» ԱՄՆ-ին, եթե Ջո Բայդենը որոշի երկարաձգել Աֆղանստանից դուրս գալու վերջնաժամկետը, երբ Քաբուլում տարհանման իրավիճակը վատթարացել է, հաղորդում է PA-ն:

Մեծ Բրիտանիայի ՊՆ Բեն Ուոլեսը նշել է, որ «որեւէ երկիր չի կարող դուրս բերել բոլորին» երկրից, որը վերահսկվում է թալիբների կողմից, իսկ վերջնաժամկետը, որն ընտրել է ԱՄՆ նախագահը՝ օգոստոսի 31-ը, ավելի է վատթարացնում փրկարարական առաքելությունը: «Հնարավոր է, որ ամերիկացիներին թույլ կտան մնալ ավելի երկար, եւ այդ դեպքում նրանք լիարժեք աջակցություն կստանան»:

Նախկին վարչապետ Թոնի Բլերը մեղադրել է Բայդենին «նվազագույն խորհրդակցություններով կամ առանց դրանց» Աֆղանստանից դուրս գալու որոշման համար՝ անվանելով այդ քայլը «տկարամտություն»:

Sunday Times-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ Դոմինիկ Ռաբը փորձում է զրուցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպեսզի քննարկի վերջնաժամկետի երկարաձգումը:

Դա տեղի է ունենում Քաբուլի օդանավակայանում իրավիճակի վատթարացման շուրջ. The Independent-ը հայտնել է, որ շաբաթ չորս աֆղանցի կին է մահացել, երբ փորձել է ներթափանցել օդանավակայան:

Ուոլեսը հաստատել է, որ շաբաթ օդանավակայանում չափազանց շատ մարդ կար, ինչը դրդել է ամերիկյան կողմին կասեցնել մուտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ