News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել, որ «Թալիբան» շարժման դեմ դիմադրության առաջացող օջախները կարող են Աֆղանստանում երկարաժամկետ քաղաքացիական պատերազմի հանգեցնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:,

«Մտավախություն կա, որ թալիբների դիմադրության ծագող օջախները երկարաժամկետ քաղաքացիական պատերազմի զարգացման կարող են հանգեցնել՝ դժվար կանխատեսելի հետեւանքներով ոչ միայն Աֆղանստանի, այլեւ հարակից խոշոր տարածաշրջանի անվտանգության համար»,- երկուշաբթի առցանց ճեպազրույցում ասել է նա:

Զասի խոսքով, թալիբների ղեկավարության կողմից կան որոշ դրական հայտարարություններ` իրենց ներքին եւ արտաքին քաղաքականության մոտեցումների վերաբերյալ: «Միեւնույն ժամանակ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ Աֆղանստանի բոլոր ազգությունների ձգտումները եւ շահերը արտացոլող կոալիցիոն կառավարության ձեւավորմանը աջակցելու թալիբների ղեկավարության ներկայացուցիչների խոստումները դեռեւս չեն անցել գործնական իրականացման փուլին»,- ընդգծել է նա:

Այս առումով, շարունակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, անհրաժեշտ է ջանքեր գործադրել «այս երկրում հետագա արյունահեղությունը կանխելու եւ երկխոսություն հաստատելու համար, որպեսզի, ի թիվս այլ բաների, կանխվի փախստականների անվերահսկելի հոսքը, կրոնական արմատականության գաղափարների քարոզչության աճը»:

Զասը ներաաֆղանական հակամարտության կողմերին կոչ է արել երկխոսություն հաստատել եւ դադարեցնել ռազմական առճակատումը Աֆղանստանի հյուսիսային նահանգներում:

«Իհարկե, մենք այս առճակատմանը վերջ տալու, ներաֆղանական երկխոսության հաստատման եւ Աֆղանստանում պետական իշխանության ձեւավորման կոչ ենք անում՝ հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր ազգությունների եւ բոլոր համայնքների շահերը: Այժմ հյուսիսային նահանգների եւ թալիբների միջեւ առճակատումը կարող է ամենասարսափելի հետեւանքներն ունենալ աֆղանցի ժողովրդի եւ ամբողջ տարածաշրջանի համար: Հետեւաբար, ամեն ինչ պետք է արվի այս առճակատումից խուսափելու համար»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ