News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը եւ մեր միջեւ վստահության մթնոլորտը ռուս-հայկական հարաբերությունների արդյունավետության բարձրացման գրավական են: Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման, 44-օրյա պատերազմի ավարտի, հայ գերիների վերադարձի գործում»:

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության հենասյուներից է: Փաշինյանն ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված փաստաթղթերի հիման վրա Հայաստանում 102-րդ ռուսական բազայի հնարավորությունները շարունակում են աճել, Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում ստեղծվել են նրա հենակետերը, սահմանի մի շարք հատվածների պաշտպանությանը մասնակցում են Ռուսաստանի սահմանապահները:

«Հաստատվել է նաեւ սերտ համագործակցություն՝ եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով, որն ուղղված է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում իրավիճակի վերաբերյալ քննարկումներում, Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ռուս սահմանապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնն է»,- ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց, որ բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար եւ մշակութային, Հայաստանը կշարունակի ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը:

«Քայլեր կձեռնարկվեն ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսության հետագա ամրապնդման եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ձեւաչափերում»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ