News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար եւ Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Բարձրավան բնակավայրի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանն՝ ընդգծելով, որ այսօր տեղի ունեցած բանակցություններն այս պահի դրությամբ արդյունք չեն տվել։

Ադրբեջանցիների՝ Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ եւ  Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետեւանքով շրջափակման մեջ են հայտնվել  Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը։

Բարձրավանի գյուղապետի խոսքով՝ այսօր գյուղ հաց են մատակարարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները՝ այլընտրանքային ճանապարհի միջոցով։ ԱԻՆ-ի կողմից հաց է մատակարարվել նաեւ Որոտանի եւ Շուռնուխի բնակիչներին։

«Մտել են գյուղացիների տներ, հարցրել, թե ինչի կարիք ունեն, հավաքագրել են ու հեռացել, հիմա սպասում ենք, որ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ գյուղ բերեն»,– ասաց Օնիկ Ավագյանը։

Նրա խոսքով՝ թեեւ գյուղում խուճապ չկա, այնուամենայնիվ, գյուղացիներին մտահոգում է, թե երբ են բացվելու ճանապարհները։ Այլընտրանքային ճանապարհը  վատ վիճակում է, ոչ բոլոր տեսակի մեքենաների համար է այն անցանելի։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին, ժամը 23։00-ից ադրբեջանական ԶՈՒ–երը փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա եւ  հրաժարվում են բացել։ Այդ գիշեր տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։

Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած եռակողմ բանակցություններն ավարտվել էին երեկոյան, սակայն անարդյունք. Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհատվածները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ