News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի հյուսիսում՝ Չանսի նահանգում, հնագետները հայտնաբերել են շնաձկան ատամներ ծաղկաթերթերի տեսքով, որոնք 290 միլիոն տարեկան են, հաղորդում է Planet Today-ը:

Գտածոն իր մեջ ներառում է յոթ լավ պահպանված ատամ, որոնք պատկանում են Petalodus հնագույն շնաձկների տեսակին:

Գիտնականների խոսքով՝ շաղկաթերթիկների ձեւ ունեցող ատամներով շնաձկները շատ առեղծվածային եւ պրիմիտիվ կենդանիներ են, որոնք ապրել են 360 եւ 250 միլիոն տարի առաջ:

Հայտնաբերված ատամի քարացուկը չափերով մոտ է մեծ սպիտակ շնաձկան ատամներին: Իսկ դրա մարմնի չափերը հասնում են 3-5 մետրի:

Լրատվականը նշում է, որ շնաձկան ատամները լավ են պահպանվում այն բանի շնորհիվ, որ կազմված են դենտինից, որը կարծր կալցիֆիկացված հյուսվածք է եւ դժվարությամբ է քայքայվում: Բացի այդ, դենտինը զգալի չափով ավելի ամուր է ու խիտ, քան ոսկորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ