News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 26-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի երկաթի հավաքման բազայից գողություն է կատարվել:

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 24-ի գիշերը, եւս երեք հոգու հետ, նշված բազայից կատարել են մեծ քանակությամբ երկաթյա իրերի գողություն:

Պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդը կոտրել է բազայի դարպասի կողպեքը, վերամբարձ կռունկի 29-ամյա վարորդը՝ 54 հատ, շուրջ 30 տոննա կշռով, 5.000.000 դրամ արժողությամբ հանքանյութի աղացի զրահասալիկներ է բարձել 41-ամյա տղամարդուն պատկանող «ԿամԱԶ» բեռնատարը, իսկ բեռնմանն օգնել է նաեւ 55-ամյա մի տղամարդ։ Գողոնը տեղափոխել էին Կապանի նախկին առեւտրի բազայի մոտակայքը, դատարկել, իսկ հաջորդ օրը ամբարձիչի կիրառմամբ հողով ծածկել էին:

Գողությանը մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել։

Գողոնը հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Պարզվել է նաեւ, որ բազայի դարպասի կողպեքը կոտրած 39-ամյա տղամարդը, նշված գողությունը կատարելուց հետո, օգոստոսի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում, միայնակ վերադարձել է նշված բազա եւ գողացել 250 կգ երկաթե գնդեր ու տեղափոխել իր տան բակ:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ