News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արենի բնակավայրի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքի գինու առեւտրի տաղավարներից մեկից գողություն է կատարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 03.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 40 եւ 27-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած «Հունդաի» ավտոմեքենայով հանդերձ:

Բաժնում 27-ամյա տղամարդը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, շուկայի տաղավարի դռան փականը կոտրել-բացել եւ գողացել է էլեկտրական կշեռք, պահածոյացված պղպեղ ու 1 շիշ գինի։ Ըստ տղամարդու` գողոնն իր ավտոմեքենայում է։

Պարզվել է տուժողի ինքնությունը, որը հրավիրվել է բաժին:

Ավտոմեքենայի զննության ընթացքում 40-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել կաթուցիչ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով, եւ թղթի մեջ փաթեթավորված կանեփանման չորացված, մանրացված զանգված: Նա հայտնել է, որ ներկայացրածը քաղել է Այնթապ գյուղի դաշտերից, վայրի աճած կանեփի բույսից։

Նշանակվել են փորձաքննություններ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ