News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական ակտիվ աշխատանքներ են ընթանում կառավարության աշխատակազմում և հատկապես ԱԳՆ-ում՝ կապված, պայմանականորեն ասված, խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների հետ։

ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, նախարարության փորձագետներն ու միջազգային իրավունքի մի խումբ մասնագետներ, կառավարության աշխատակազմի հետ միասին, վերջին օրերին խորքային ուսումնասիրություններ են իրականացնում և փորձում նմանօրինակ փաստաթղթի նախադեպեր գտնել, ինչպես նաև պատրաստվել ստորագրումից առաջ հնարավոր բանակցային գործըթացին։

Մասնավորաբար, հանձնարարված է ամբողջական փաթեթ կազմել, թե բանակցությունների ժամանակ կոնկրետ ինչ առաջարկներ ու պահանջներ են ներկայացվելու հայկական կողմից, ինչպես նաև, թե ինչ փոխզիջումներ ու զիջումներ են իրականացվելու կողմերի միջև։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հակառակ կողմը նույնպես ինչ-ինչ աշխատանքներ է իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գործընթացն իրականացվում է Կրեմլի իմացությամբ ու ներգրավմամբ, իսկ փաստաթղթի շուրջ առաջին քննարկումները, նախնական պայմանավորվածությամբ, հնարավոր է սկսվեն արդեն հոկտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք». Բագրատ Սրբազանի ուղերձը
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում…
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են…
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ...
«Ժողովուրդ». Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել...
«Ժողովուրդ». Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները...
«Փաստ». Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու
Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են...
Ամենաշատ