News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կարծես թե հայկական կողմից սահմանագծման ու սահմանազատման գաղափարը այդքան էլ եռանդուն առաջ չի մղվում, որքան նախկինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը:

«Նման դեպքում ինֆորմացիան տրվում է հանրությանը ոչ լրիվ, մենք ու Ադրբեջանը ինֆորմացիան տալիս ենք մի մասով, ասում ենք այն ինչը մեզ ձեռնտու է, չենք ասում այն, ինչը մեզ ձեռնտու չէ: Կարծես թե մեր կողմից այդքան էլ եռանդուն այդ գաղափարը առաջ չի մղվում, որքան նախկինում: Բայց դե այն, որ մենք հիմա խնդիր ունենք, ադրբեջանցիները մտել են մեր սահման Սեւ լճի տարածքում, դա արդեն փաստ է, ցավոք: Խնդիրները իրականում համակարգային են, միայն սահմանազատումը չէ, ես անընդհատ ասում եմ պետականաշինության խնդիր մենք ունենք, լավ, որակյալ կառավարում չունենք , եւ դա էլ ազդում է ամեն ինչի վրա եւ բանակի, եւ ոստիկանության եւ պետական կառավարման համակարգի վրա: Ցավոք, ունենք այս պետությունը վատ աշխատող մեխանիզմ ունենք եւ մեր հասարակության զգալի մասն էլ որոշեց, որ սա իրեն ձեռք է տալիս»,- ասաց նա:


Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները սկսվելու դեպքում, ըստ Հակոբյանի, Ադրբեջանը պնդելու է, որ իր առաջ եկած մասերն իրենց են պատկանում. «Պարզ է, որ ամեն կողմ փորձելու է իր առավելագույնին հասնել, հիմա Ադրբեջանի ախորժակը բացվել է եւ ասելու է, որ դեկտեմբերին իրենք սխալ են կանգնել, հիմա իրենք ճիշտ են, մի բան էլ ավել: Դա այդպես է նաւե մարդկային հարաբերություններում, եթե ուժեղ ես, կարողանում ես, անում ես: Հիմա իրենք են հզոր եւ փորձում են առաջ տանել իրենց շահերը: Պետք է հզոր լինել եւ ակտիիվ ձեւով պայքարել քո շահերի համար, բայց դե ինչքանով է դա արվում, կամ չի արվում, ամեն ոք թող ինքը որոշի»:

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ասել է. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ