News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 9-ին Փարիզում տեղի կունենա Ժան-Պոլ Բելմոնդոյի համազգային ոգեկոչման արարողությունը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը:

Արարողության անցակցման վայր է ընտրվել Հաշմանդամների տունը՝ Ֆրանսիայի ականավոր մարդկանց հետ հրաժեշտի արարողությունների ավանդական վայրը: Երկուշաբթի մշակույթի գործիչները, ինչպես նաեւ տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչներ հանդես էին եկել դերասանի հիշատակը հավերժացնելու պահանջով: 

Ժան-Պոլ Բելմոնդոն մահացել էր երկուշաբթի Փարիզի իր տանը: Ինչպես Agence France-Presse-ին հայտնել է նրա փաստաբանը, դերասանը վերջին ամիսներին ծանր հոգնածություն էր զգում, սակայն կյանքից հանգիստ է հեռացել: Իր դերասանական կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1957 թվականին, Բելմոնդոն խաղացել է ավելի քան 100 դեր ֆիլմերում եւ ֆրանսիական թատրոնների բեմերում: Նա հայտնի դարձավ 1960-ին Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչով» ֆիլմի եւ Վիտորիո Դե Սիկայի «Չոչարա» ֆիլմի թողարկումից հետո, որն «Օսկար» մրցանակի էր արժանացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պոլսահայ երգչուհի Սիբիլ. Հիմա արդեն Թուրքիայում չեմ զգում այն նույն հանգստությունը
Իմ «Նամակ» երգը, որը Թուրքիայում նկարահանված և թողարկված առաջին հոլովակն է, հեռարձակվել է բազմաթիվ ալիքներով, այդ թվում՝ պետական հեռուստատեսությամբ՝ TRT-ով…
Մահացել է «Սասնա ծռեր» շարժման անդամ, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը
Ռուբեն Հովակիմյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին…
Մահացել է Պորտուգալիայի նախկին նախագահ Ժորժի Սամպայուն
Սամպայուն ծնվել է Լիսաբոնում 1939 թվականին, զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1996-2006 թվականներին․․․
«Հավուն-Հավուն»-ն ու «Ջութակի կոնցերտը»․ Սերգեյ Խաչատրյանը հայկական երաժշտություն հնչեցրեց Դուբայում
Արամ Խաչատրյանը իմ երաժշտությունն է, հայկական է, իմ հոգու մեջ է․․․
Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ
Դրանք մնայուն վկայությունն են այն բանի, որ Ալեքսանդր Թոփչյան թարգմանիչն իսկապես անգնահատելի ավանդ ունի մեր…
Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը
Կորոնավիրուսի հետևանքով…