News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում բիթքոինի համաշխարհային արդյունահանումը յոթ անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է պահանջում, քան ամբողջ Google ընկերությունն է սպառում, հաշվարկել է New York Times-ը: Ըստ թերթի տվյալների, ներկայումս բիթքոինի գործունեությունը տարեկան մոտ 91 տերավատ/ժամ էլեկտրաէներգիա է պահանջում: Սա աշխարհի ողջ էլեկտրականության 0,5%-ն է: Օրինակ՝ Google տեխնոլոգիական հսկան 7 անգամ ավելի քիչ էներգիա է սպառում:

Թերթը նշում է, որ ամեն տարի կրիպտոարժույթի արդյունահանումն ավելի է դժվարանում, ինչի պատճառով նոր եւ ավելի հզոր սարքավորումների անհրաժեշտություն է առաջանում, որն իր հերթին ավելի շատ էներգիա կծախսի: New York Tymes-ը մտավախություն ունի, որ «մայնինգը» կարող է խորացնել կլիմայի ճգնաժամը, եւ օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալը դրա ուղղակի ապացույցն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ