News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա համեմատ Հայաստանից գինու արտահանման զգալի աճ է գրանցվում, ինչը շատ լավ է: Մենք դրական միտումներ ենք տեսնում: Այս մասին սեպտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ արտահանման աճը կազմում է առնվազն 35%, իսկ տարեվերջին ցուցանիշները կարող են բարձրանալ մինչեւ 45-50%: Միեւնույն ժամանակ, կոնյակի եւ գինու արտադրության աճը կազմում է 15-40%:

«Կարելի է ասել, որ ոլորտը վերականգնվել է եւ ձգտում է աճի 25-30%-ի մակարդակում (մինչճգնաժամային շրջանի համեմատ-խմբ.)»,- նշեց նա:

Հարությունյանը բացատրեց, որ դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը վերջին 20 տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է: Գինու դեպքում ռուսական շուկա արտահանման մասնաբաժինը 90%-ից նվազել է մինչեւ 65%, իսկ կոնյակի դեպքում` 98%-ից մինչեւ 90%:

«Արտահանումն ընդլայնվում է դեպի եվրոպական, ամերիկյան եւ չինական շուկաներ»,- հավելեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ