News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով ՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Համաձայնագիրը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրել են ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

«Արդշինբանկի և Եվրասիական զարգացման բանկի արդյունավետ համագործակցությունն ունի ավելի քան ութ տարվա պատմություն և գեղեցիկ ավանդույթներ: Մեր բանկերի միջև առաջին պայմանագիրը՝ ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, ստորագրվել է դեռևս 2014 թվականին: Վերջինիս միտված էր Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման իրականացմանը: 2017 թվականին ստորագրված երկրորդ պայմանագիրը, ընդհանուր 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ուղղված էր առևտրի ֆինանսավորմանը, որի նպատակն էր Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող հայաստանյան մասնավոր ձեռնարկություններին աջակցելն ու ֆինանսավորելը։ Թվարկված գործարքները հիմնականում նպաստել են երկրում սոցիալ- տնտեսական իրավիճակի բարելավմանը և փոքր ու միջին բիզնեսի ոլորտում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

Մենք ակնկալում ենք, որ այսօր ստորագրվող նոր՝ թվով երրորդ պայմանագիրը՝ ընդհանուր 20 մլն ԱՄՆ դոլարի չափով, նույնպես կնպաստի ոչ միայն փոքր ու միջին ընկերությունների կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այլև կխթանի ներքին և արտաքին շուկաներում Հայաստանի ՓՄՁ-ների համար մրցակցային շուկայական միջավայրի զարգացմանը»,- փաստաթղթի ստորագրման ժամանակ ասել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Նա բարձր է գնահատել ԵԱԶԲ-ի հետ փոխհարաբերությունները՝ մասնավորապես նշելով, որ ի դեմս Արդշինբանկի՝ ԵԱԶԲ-ն հայկական շուկայում ունի հուսալի և երկարաժամկետ գործընկեր:

Իր հերթին ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ ԵԱԶԲ-ն մեծ նշանակություն է տալիս բանկի մասնակից երկրների տարածքում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար պայմանների ստեղծմանը: Հատկապես կարևոր է ՓՄՁ-ի գործունեությունը փոքր տնտեսությունների համար։

Հաշվի առնելով Արդշինբանկի հետ նոր պայմանագիրը՝ Հայաստանի ֆինանսական հատվածում ԵԱԶԲ-ի ներդրումների ծավալը կկազմի 171 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցները լրացուցիչ խթան կհանդիսանան հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ նոր ընկերությունների ի հայտ գալը և բիզնեսի ընդլայնումը տալու է լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն և արտահանման ու ուղեկցող ոլորտների, ենթակառուցվածքների աճ:

«Այս վարկը վկայում է Արդշինբանկի ռազմավարության և հեռանկարների նկատմամբ ԵԱԶԲ-ի վստահությունը։ Հատկացված միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսին սպասարկող բանկային ծառայությունների շրջանակի ընդլայնմանը», - ընդգծեց Զարգացման եվրասիական բանկի Վարչության նախագահը:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ