News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ից Google ընկերությունը կարգելի իր սերվիսների հասանելիությունը Android 2.3 օպերացիոն համակարգ ունեցող գաջեթների օգտատերերի համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։

Ասպիսով,  հնացած օպերացիոն համակարգ ունեցող սարքերի տերերն այլեւս չեն կարողանա մտնել իրենց աքաունթները, ինչն ավտոմատ կերպով փակում է նրանց հասանելիությունը Google-ի պոպուլյար շատ սերվիսների գործառույթների մեծ մասի հանդեպ։ Պրոֆիլ մտնել փորձելիս օգտատերը հաղորդագրություն կստանա ավտորիզացիայի սխալի մասին։ Դա փակում է ներբեռնելու կամ հավելվածները թարմացնելու հնարավորությունը Google Play-ում, օգտատերը չի կարողանա լիարժեք օգտվել YouTube եւ Google-քարտեզներից։ Անհնար կլինի նաեւ Google Drive-ի պահեստարանի եւ Gmail փոստի հասանելիություն ունենալ հին սարքերից։

Google-ում նշում են, որ հին ԾԱ աջակցության դադարեցումը կապված է օգտատերերի պաշտպանության հետ։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ավտորիզացիան հին սարքեր ունեցողների աքաունթում անհատական տվյալների արտահոսքի վտանգ է կրում։

Ընկերությունում չեն նշում Android 2.3-ով սարքերի թվաքանակը։ Բայց, համաձայն Business of Apps-ի վիճակագրության, 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ Android 2.3 օգտատերերի թվաքանակը կազմում է 11,2 մլն մարդ (Android-ից օգտվողների ընդհանուր թվի 0,4 տոկոսը)։ Android 2.3.7-ը թողարկվել է 2011թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ