News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ համայնքներում հրդեհները մարված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Մոտ 450 հեկտարի չափ վնաս ենք կրել։ Այրվել են թե համայքային հողեր, թե գյուղացիներին պատկանող հողերը։ Հիմնական մասը մշակելի հողեր են եղել, մարդիկ բավական ներդրումներ էին արել այդ հողերի վրա։ Եվ մինչև հիմա էլ վտանգ կա, որ հակառակորդը նորից կարող է հրդեհ առաջացնել, հատկապես որ եղանակը տաք է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Կութ, Սոթք, Նորաբակ և Ազատ գյուղերում խոտածածկ տարածքները այրվում են օգոստոսի 30-ից: Ադրբեջանցիները այս ընթացքում պարբերաբար հրդեհում էին խոտհարքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ