News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում երեսուն գորիլայի մոտ նոր կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, հաղորդում է The Guardian-ը:

Պրիմատների մոտ սկսվել են այնպիսի ախտանշաններ, ինչպես հարբուխը, թեթեւ հազը եւ ախորժակի կորուստը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ 20 գորիլայից 13-ը վարակված է կորոնավիրուսով:

Գորիլաները կարող էին վարակվել հսկիչից, որը կրում էր պաշտպանիչ դիմակ:

Այժմ կենդանաբանական այգու աշխատակիցները հետեւում են կենդանիների վիճակին: Հատուկ ուշադրություն է հատկացվում Օզզի 60-ամյա արու գորիլային: Առողջանալուց հետո պրիմատները կպատվաստվեն: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին կպատվաստվեն կենդանաբանական այգու այլ բնակիչները նույնպես, այդ թվում՝ օրանգուտանները, սումատրանյան վագրերը, աֆրիկյան առյուծներն ու ծխագույն հովազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ