News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականները ստեղծել են նանոկոմպոզիտային նյութ, որից կարելի է ստանալ էլեկտրոնային արտադրանք, ինչպես հեռախոսները, չիպերն ու համակարգիչները: Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նոր նյութը հեշտությամբ լուծվում է ջրում, ինչը հնարավորություն է տալիս անվտանգ կերպով ոչնչացնել էկելտրոնիկան, հաղորդում է Ժենմին ժիբաո առցանց թերթը:

Մասնագետները համարում են, որ նոր նյութի էլեկտրոնային արտադրանքը նորմալ կգործառնի անձրեւի ժամանակ եւ ջրի տակ կարճ գտնվելու դեպքում, սակայն այն հնարավոր կլինի ոչնչացնել՝ պարզապես մի քանի օր ջրի տակ պահելով:

Նշվում է նանոկոմպոզիտային նյութով իմպլանտացվող չիպեր ստեղծելու հնարավորության մասին: Չիպերը կարող են անվտանգ դուրս հանվել մարդու օրտգանիզմից իրենց աշխատանքն ավարտելուց հետո:

2019 թվականի ընթացքում արտադրվել է ավելի քան 50 միլիոն տոննա էլեկտրոնիկա, իսկ ոչնչացվել՝ ընդամենը 2 տոկոսը (շուրջ 1 միլիոն տոննա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ