News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պղնձի գների աճը երկուշաբթի դանդաղել է՝ նախորդ առեւտրային օրվա գրեթե 4 տոկոս աճից հետո:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.11 տոկոսով եւ կազմել 4.4325 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45կիլոգրամ):

Ուրբաթ օրվա վերջին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 3.27 տոկոսով եւ կազմել է 9694.5 դոլար, ալյումինի արժեքը` 2.98 տոկոսով՝ մինչեւ 2924 դոլար, ցինկը՝ 1.41 տոկոս ով, մինչեւ 3119 դոլար տոննայի դիմաց:

Պղնձի գները երկուշաբթի շարունակում են աճել՝ մի փոքր դանդաղեցնելով տեմպը: Նախօրեին ապրանքների գները բարձրացել էին գրեթե 4 տոկոսով: Նախորդ առեւտրային շաբաթվա ընթացքում պղինձն աճել է 2.72 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ