News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չմտցրեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության օրինագիծը։ Ընդդիմության նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողով։

Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ սկզբում ընդդիմությունն առաջարկել էր ստեղծել Ղարաբաղի գործերով հանձնաժողով, բայց այդ առաջարկությունը մերժվել էր։ Դրանից հեռտո նոր առաջարկություն եղավ, որի էությունը ԱԺ հանձնաժողովներից մեկի վերանվանումն էր։ Այնուամենայնիվ, այդ նախաձեռնությունը նույնպես բացասական եզրակացություն ստացավ խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի կողմից։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին ստեղծել Ղարաբաղի հարցերով առանձին հանձնաժողով։ Այն բանից հետո, երբ նախագիծը մերժվեց խորհրդարանական հանձնաժողովի նիստում, մենք առաջարկեցինք վերանվանել արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողով, բայց այդ առաջարկությունը նույնպես մերժվեց»,- ասաց Վարդանյանը՝ պատգամավորներին կոչ անելով մեկ անգամ եւս քննարկել այդ հարցը։

Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ պետք է շատ ուշադիր եւ լուրջ աշխատել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ ծառացած բոլոր սպառնալիքները։ «Սակայն ներկայացված նախագիծը չէր լուծում դրանք եւ չէր շոշափում այդ հարցերը»,- ընդգծեց խորհրդարանականը։

Արդյունքում՝ կառավարող մեծամասնությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը, նախագծին «կողմ» քվեարկեց 107-ից ընդամենը 30 պատգամավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ