News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Այս հարցի վերաբերյալ որեւէ հավելյան մեկնաբանություն չեմ կարող տալ. եթե կլինի նոր տեղեկատվություն, պատկան մարմինները հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով փաստին, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ փող գանձում:

«Կան կոնկրետ մարմիններ, որոնք այս հարցով աշխատանք են տանում, դա նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն, մեկնաբանությունները գալիս են այդ մարմիններից:

Դրանից զատ, ընդդիմադիր խմբակցություններից մեկի կողմից առաջարկ հնչեց, որ ԱԺ-ում փակ քննարկում արվի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ՊՆ, ԱԱԾ եւ այլն: ԱԺ նախագահն էլ առաջարկեց գրավոր դիմել, քննարկենք, հասկանանք: Եթե այդ քննարկումը կայանա, պա պետք է հրավիրենք համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Ես այս պահին բավարարվում եմ ԱԱԾ հաղորդագրությամբ»,-ասաց նա:

Այս թեմայի վերաբերյալ Հայկ Կոնջորյանը որեւէ այլ հարցի չպատսխանեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը տարածաշրջանում. Թոմաս Դե Վաալ
Հայաստանը դեռ երկար ժամանակ շփոթության մեջ է լինելու...
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
Ամենաշատ