News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն միջազգային հանրությանը կոչ են անում մինչեւ 2030 թվականը 30 տոկոսով նվազեցնել մեթանի արտանետումները։ Վաշինգտոնը եւ Բրյուսելը մտադիր են կոչ անել միանալ այդ նպատակին ավելի քան 20 երկրի, հաղորդում է Reuters-ը։ 

«Մթնոլորտում մեթանի կյանքի կարճ ժամկետը նշանակում է, որ միջոցների ձեռնարկումն այժմ կարող է շատ արագ նվազեցնել գլոբալ տաքացան տեմպերը»,-ասվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ պարտավորությունների մասին փաստաթղթի նախագծում։

Մեկ այլ փաստաթղթում թվարկված են ավելի 20 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Սաուդյան Արաբիա, Նորվեգիա, Կատար, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, որոնց իշխանություններին կոչ կանեն միանալ վերոնշյալ նպատակին։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ