News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչների կողմից տնտեսվարողից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի` 1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։

Մասնավորապես, պարզվել է, որ Տիգրան Ավետիքյանը և Վարդան Աղազարյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային (Արարատի) բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են անհատ ձեռնարկատեր Ս. Գևորգյանի՝ Մասիս քաղաքում գործող խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1.500.000 ՀՀ դրամ կաշառք:

Հարկային տեսուչները սպառնացել են կաշառք չտալու դեպքում Ս. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկել, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ հիշյալ պաշտոնատար անձանց:

Տ. Ավետիքյանը և Վ. Աղազարյանը 2021 թվականի հուլիսի 30-ին Ս. Գևորգյանից շորթմամբ ստացել են պահանջված կաշառքի գումարից 1.200.000 ՀՀ դրամը` միաժամանակ պայմանավորվելով մնացած` 300.000 ՀՀ դրամը ստանալ հետագայում, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տիգրան Ավետիքյանին և Վարդան Աղազարյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՀՀ դատախազը բավարարել է միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը...
Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մեքենաներ
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում...
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ