News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ  նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երկու երկրների և Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները հիասքանչ պատմություն ունեն, սակայն անհրաժեշտ է խոսել ապագայի և ապագայի ծրագրերի մասին:

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ ցանկանում են աշխատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Սլովակիան բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Իվան Կորչոկն ընդգծել է տնտեսության, այդ թվում՝ գործարար կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությունը: Նա երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից կարևորել է նաև մշակութային գործընկերության ընդլայնումը:

Հայաստանի նախագահն ու Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը մտքեր են փոխանակել նաև պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել